Բնագիտություն 

1. Քանոնով չափիր տետրի երկարությունը՝ արտահայտ­ված սանտիմետրերով և միլիմետրերով: Ստացված տվյալները գրանցիր տետրում:

19սմ 190մմ
Չափիր քո քայլի երկարությունը: Այնուհետև քայլերով չափիր քո դասարանի, դպրոցի միջանցքի երկարու­թյունը: Ստացված տվյալները արտահայտիր մետրե­րով և սանտիմետրերով: Քայլիս երկարությունը 1 մետր է։ Սենյակի երկարությունը 5մ=500sm

Տանը բացիր պայուսակդ և որոշիր տվյալ պահին դրա­նում եղած առարկաների զանգվածները: Ստացված տվյալներն արտահայտիր կիլոգրամներով և գրամնե­րով:

Իմ բույսը իմ կենդանին

 

download

Իմ շունը երբ ինձ տենում է նա գալիս է և ինձ հոտոտում է: Նա ինձ արդեն չի տեսել մեկ տարի, բայց նա ինձ ճանաչում է. ես ամեն տարի գնում եմ գյուղ, որ նրան տեսնեմ: Նա արդեն մեկ տարեկան է և շատ մեծ է նրա ցեղատեսակն է՝ որսորդական շուն է ես գնում եմ գյուղ և նրա ու իմ հայրիկի հետ գնում եմ անտառ: Մենք գնում ենք նապաստակ կամ խոզ որսելու և վերջինը ամենամեծը ոչխար և վերջ: Այսքանեմ ես անում իմ շան հետ ես շատ եմ սիրում նրան և հուսով եմ նա ել ինձ է շատ սիրում:)

Բնագիտություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ 3 ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ ԳԵՏԵՐԸ

Հայաստանը հայտնի է որպես գեղեցիկ և բարձր լեռների երկիր: Լանդշաֆտի նման առանձնահատկության շնորհիվ Հայաստանի բոլոր գետերն ունեն շատ արագ ու բուռն հոսք: Այդ իսկ պատճառով, հին ժամանակներում Հայաստանը կոչում էին «Նաիրի», որը նշանակում է «արագ հոսող ջրերի երկիր»: Այստեղ բնական ջրերը միշտ բարձր են գնահատվել, իսկ գետերի ակունքները ժամանակին համարվում էին սրբազան: Այսօր Հայաստանում կա ավելի քան 9,400 գետ և գետակ՝ 180 հազար կմ ընդհանուր երկարությամբ: Եկեք ծանոթանանք Հայաստանի ամենամեծ և ամենագեղեցիկ գետերի տասնյակին:

Հայաստանի գետերը

 

Արաքս գետ Երկարություն` 1072 կմ կմ Ակունք` Լեռ. Բյուրակն (Բինգյոլ) Հայկական լեռնաշխարհ Բարձրություն` 3000 մ

Արաքս գետը Հայաստանի ամենամեծ և ամենաերկար գետն է, հաճախ կոչվում է «Մայր-Արաքս»: Գետի մասին հիշատակություն կարելի է գտնել նույնիսկ Աստվածաշնչում: Արաքսը հոսում է Հայկական լեռնաշխարհի ամբողջ տարածքում և թափվում է Կասպից ծով: Գետի կենդանական աշխարհը շատ հարուստ է. այստեղ է «բնակվում» իշխան ձուկը, որը անկրկնելի համեղ է:

Արաքս

 

Արփա գետ Երկարություն 128 կիլոմետր · Ակունքի տեղակայում Թեքսարի լեռնաշղթա Գետաբերանի տեղակայում Արաքս

Արփան հոսում է գեղատեսիլ կիրճով` կտրուկ ժայռոտ տարածքներով և հիանալի կանաչ կղզյակներով: Արփա գետի ուղին ընկնում է Ջերմուկի ջրվեժից ոչ հեռու, որը մասամբ սնվում է տեղական հանքային աղբյուրների ջրերով: Այս գետի ափերին կան մեծ թվով պատմական և ճարտարապետական տեսարժան վայրեր:

Արփա գետ

 

Դեբեդ գետ  Երկարություն 176 կիլոմետր Գետաբերանի տեղակայում Խրամ Ակունքի տեղակայում Դսեղ

Հզոր հոսանք և մի քանի վտանգավոր հատվածներ ունեցող արագ լեռնային գետ է: Դեբեդի ափերին կարող եք տեսնել մի քանի հնագույն վանքեր, որոնք այսօր պատմական հուշարձաններ են: Ալավերդի քաղաքի գետի հատվածում գտնվում է միջնադարյան Սանահինի կամուրջը (12-րդ դար):

Դեբեդ

Բնագիտություն

Առանց ջրի Երկրի վրա կյանքն անհնար է։ Նա կենսական բոլոր արարածների համար կարևոր դեր է կատարում՝ սկսած բակտերիաներից և բույսերից, ավարտած մարդկանցով։ Ջուրը ծածկում է Երկրի մակերևույթի 2/3-ը։ Համաշխարհային օվկիանոսը գետերի, լճերի և ստորերկրյա ջրերի հետ միասին ձևավորում է այսպես կոչված ջրոլորտը։ Ջրի մասին այլ փաստեր կարդացեք ներքևում: Տարեկան 3,4 միլիոն մարդիկ մահանում են ջրի հետ կապված խնդիրներից։Աֆրիկայում և Ասիայում մարդիկ ստիպված են լինում 6 կմ ճանապարհ անցնել, որպեսզի ջուր հայթայթեն։Կալիֆորնիայի մասնավոր լողավազանն ամսական կորցնում է 3785լ ջուր՝ խտացման կամ այլ բնական պատճառներով։Սովորական զուգարանակոնքի ջուրը քաշելիս ամեն անգամ 6 լիտր մաքուր ջուր է ծախսվում։Ձեր ոսկորների 31%-ը կազմված է ջրից։Համաշխարհային ջրի պաշարի միայն 1%-ն է խմելու համար պիտանի։Ամեն 10 մարդուց 1-ը մաքուր ջուր խմելու հնարավորություն չունի։Չինաստանի գրեթե 700 մլն բնակչությունն ամեն օր ախտոտված ջուր է խմում։Էվերեստ լեռան գագաթին ջուրը եռում է մինչև մոտավորպես 71° C-ում:Ընձուղտներն ուղտերից ավելի երկար են կարողանում առանց ջրի դիմանալ։Ջրի շշի վրա նշված ժամկետը վերաբերում է ոչ թե ջրին, այլ շշին Հեռավոր տիեզերքում լողում է «ռեզերվուար», որն իր ծավալով Երկիր մոլորակի ամբողջ ջրի պաշարից 140 մլն անգամ մեծ է։Տաք ջուրը սառը ջրից ծանր է։Մարդու ամեն ոտքին կա 250 հազար քրտնագեղձ Մի զույգ ջինսեր պատրաստելու համար 11 հազար լիտր ջուր է հարկավոր։Ջրի տակ շնչառությունը պահելու մաքսիմալ ժամանակը եղել է 22 րոպե։Մարդը կարող է օգտագործել Երկրի միայն 0,0003% ջուրը։Ջրի՝ մեծ քանակությամբ օգտագործումը կարող է հանգեցնել ջրային թունավորման։Միջին դարերում ավելի հաճախ գարեջուր և գինի էին խմում, քան թե ջուր, քանի որ ալկոհոլը ջրից ավելի անվտանգ էր։

Բնագիտություն

Բարև ձեզ ես Համլետ Բալասանյանն եմ և ես այսոր կպատմեմ Աղբյուրի և գետի և ծովերի մասին սկսեցինք:

downloadԱղբյուրն առաջանում է, երբ ռելիեֆի բացասական ձևերը հատում են ջրատար հորիզոնները։ Աղբյուրը սնվում է տարբեր տիպերի ստորերկրյա ջրերից և կոչվում նրանց անունով (օրինակ, արտեզյան ջրեր, գետնաջրեր, և այլն)։ Կարստային շրջաններում լինում են մեծ ելք ունեցող աղբյուրներ (վոկլյուզներ), երիտասարդ հրաբխականության շրջաններում՝ տաք աղբյուրներ և գեյզերներ։

downloadՀայաստանի ջրային հաշվեկշռում մուտքի տարեկան քանակը 18.5 միլիարդ մ խորանարդ է, որի կեսից ավելին գոլորշիանում է։ Մնում է 7.1 միլիարդ մ խորանարդ, որի մի մասը վերածվում է մակերեսային հոսքի՝ գետակների, գետերի, կուտակվում է լճերում։ Մուտք գործող ջրերի ավելի փոքր մասը ներծծվում է հողի մեջ և առաջացնում ստորերկրյա հոսք։ Հայաստանի հանրապետության գետերը պատկանում են Արաքսի և Կուրի ավազաններին, համապատասխանաբար 76 և 24 տոկոսներով։ Հայաստանի նշանակալի գետերն են.

download.jpgԾովՀամաշխարհային օվկիանոսի մաս, որը քիչ թե շատ մեկուսացած է ցամաքով (թերակղզիներով, կղզիներով) կամ ստորջրյա բարձունքներով: Օվկիանոսի բաց մասերից գլխավորապես տարբերվում է ջրաբանական, օդերևութաբանական և կլիմայական ռեժիմով: Որոշ ծովեր հանդիսանում են այլ ծովերի մասեր (օրինակ՝ Էգեյան ծովը Միջերկրական ծովի մասն է)։ Մի քանի տիպիկ ծովեր ավանդաբար կրում են «ծոց» սխալ անվանումը (Մեքսիկական, Հուդզոնի, Պարսից): Դրան հակառակ ծով են կոչվում մի քանի լճեր (Կասպից, Արալյան, Մեռյալ), օվկիանոսային բաց տարածություններ (Սարգասյան, Ֆիլիպինյան):

Ըստ մեկուսացման աստիճանի և ջրաբանական ռեժիմի առանձնահատկությունների ծովերը բաժանվում են հետևյալ խմբերի՝ ներքին ծովեր, միջերկրական ծովեր, կիսամեկուսի ծովեր, ծայրամասային ծովեր, միջկղզային ծովեր։ Ըստ աշխարհագրական դիրքի միջերկրական ծովերը երբեմն բաժանում են միջմայրցամաքային և ներմայրցամաքային ծովերի։

Տեղեկություն էր հայաստանի հինգ ամենա բարձր կամ երկար լեռների մասին

Բնական պայմանների և երկրաբանական կառուցվածքի մեծ բազմազանությունից ելնելով՝ ՀՀ տարածքում առանձնացվում են 4 լեռնագրական մարզեր: Այս հոդվածում ներկայացնում ենք ՀՀ 3 լեռնագրական մարզերը և Արցախը։ Արարատյան գոգավորությունը չենք ընդգրկել մեր ուսումնասիրության նյութի մեջ: Անդրադարձել ենք Հայաստանի ամենաերկար լեռնաշղթաներին և նրանց downloadամենաբարձր գագաթներին, որոնց բարձրությունը 2000 մետրից բարձր է և հետաքրքրություն է ներկայացնում տուրիստական տեսանկյունից։ Ստորև նշված բոլոր լեռները բարձրացել ենք մեր նախագծի շրջանակնե

րում։ Ցանկացած լեռան մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ սեղմելով ամեն

download

աբարձր գագաթի վրա և անցնել հղումով, որտեղ ներկայացրել ենք ավելի մանրամասն նկարագրություն և լուսանկարներ մեր արշավներից։ Այս տեղեկությունները 

ներկայացված են նաև Հայկական աշխարհագրական նախագծի ղեկավար 

 

download

Տիգրան Վարագի «Հայաստանի լեռները» գրքում։

Սա է նրա լեռնի մասին:

Հայաստանի Լեռները» գիրքը

Գրքի նպատակը ոչ միայն լեռների, նրանց աշխարհագրական դիրքի և երկրաբանական առանձնահատկությունների մասին օգտակար տեղեկատվություն տրամադրելն է, այլ Հայաստանում լեռնագնացության ու աշխարհագրական տուրիզմի զարգացումը խթանելը:

downloadԳիրքը նախատեսված է Հայաստանի լեռնային լանդշաֆտների աշխարհագրությամբ ու զբոսաշրջությամբ հետաքրքրվողների և ընթերցողների համար:

«Հայաստանի լեռները» պատկերազարդ գրքի շնորհիվ դուք կզգաք մեր լեռների հմայքն ու գրավչությունը, լեռնագնացության շունչն ու խմբային ոգին: Արշավների ժամանակ կատարված լուսանկարներն արտահայտում են մարդու դերը բնության մեջ և միաժամանակ ցույց տալիս նրա փոքրությունն ահռելի downloadլեռների ֆոնին:

«Հայաստանի լեռները» գիրքը արշավականի աչքերով մեզ ցույց է տալիս այն ամենն, ինչ ամեն օր մեր կողքին է :

 Փաստեր Աֆրիկայի մասին

БезымянныйՏարածքը (ներառյալ կղզիները)՝ 30.257 հզ. կմ2
Կղզիների տարածքը՝ 630 հզօր. կմ2
Ափագիծը՝ 30,5 հզ. կմ
Միջին բարձրությունը՝ 750 մ
Պետությունների թիվը`   53
Բնակչության ընդհանուր թիվը`   780 մլն։«Աֆրիկա» բառի ծագման վերաբերյալ կան մի քանի վարկածներ, բայց մեծամասնությունը հակված է այն վարկածին, որ բառի առաջին մասը «աֆրի» ցեղի անունից է: Իսկ «կա» ածանցը նշանակում է երկիր, հող: Ներկայումս Աֆրիկայի բնակչության թիվը կազմում է մոտ մեկ միլիարդ մարդ: Վերջին 40 տարվա ընթացքում այստեղ տեղի է ունեցել ժողովրդագրական իսկական պայթյուն: Այդ պատճառով այստեղ բնակչության միջին տարիքը համեմատաբար բարձր չէ: Աֆրիկայի պետություններից շատերում բնակչության կեսից ավելին չի հատել նույնիսկ 25-ի սահմանը: